Նորենի | Հագուստի վերարտադրություն

Տեքստիլի վելօգտագործում

Մեր Մասին

Նորենիի

Մասին

Նորենին հագուստի վերարտադրության նորարարական ձեռնարկություն է: Մեր առաջնային առաքելությունն ուղղված է խթանելու կայուն և դանդաղ նորաձևության մշակույթի ձևավորմանը և զարգացմանը Հայաստանում: 

• Շրջակա միջավայրի

պաշտպանություն

• Առկա ռեսուրսների

վերօգտագործում

• Հասանելի գին

հաճախորդներ համար

• Չկրկնվող և եզակի

ապրանքներ

IMG_8157[1]
compressed_DSCF6064

Նորենիի

Նպատակը

Մեր նպատակն  է նվազեցնել նորաձևության վնասները շրջակա միջավայրի վրա՝ երկրորդ կյանք տալով չօգտագործված հագուստին:

Մենք վերարտադրում ենք կանացի վերնաշապիկներ և պիջակներ մի քանի ոճերի համադրությամբ, որն էլ հնարավոր է դարձնում կրել այդ հագուստը տարբեր  վայրերում և առիթներով: Արտադրում ենք նաև էկո պայուսակներ և մազերի կապիչներ:

Designer

Մեր թիմը

image_6487327 (2)

Նունե Ալավերդյան

Հիմնադիր-տնօրեն

IMG_8156[1]

Նազելի Ալավերդյան

Գործողությունների օգնական

Պատմություն

Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ

compressed_image_6483441

Նորեննի բրենդի պատմության հիմքում ընկած է բրենդի հիմնադիր Նունե Ալավերդյանի անձնական փորձը: Նա դեռ փոքր տարիքից կատարել է տարբեր ձևափոխություններ իր հագուստի հետ և ստացել նոր տարբերվող հագուստ և կտորե իրեր: Հետագայում նաև ուսումնասիելով նորաձևության ոլորտը և հասկանալով, թե որքան մեծ է նորաձևության վնասները շրջակա միջավայրի վրա,  նա 2021 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, հիմնեց Նորենին հաշվի առնելով նաև իր հաջողված փորձը հագուստի վերարտադրման ոլորտում:

Մեր Աջակիցները

Մեր Աջակիցները